211652_close_icon
views-count1460 դիտում article-date 13:16 30-08-2014

Հայկական ֆիլմի պատճառով «Թուրքական ավիաուղիները» հրաժարվել է հովանավորել կինոփառատոնը

[url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1853]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ՝ Կոսովոյի Փրիզրեն քաղաքում օգոստոսի 24-ին ավարտվել է «Դոկուֆեստ» փաստագրական ֆիլմերի 13-րդ փառատոնը: Թուրքական ավիաուղիները, որը պետք է լիներ փառատոնի հովանավորներից մեկը, փառատոնի մեկնարկից մեկ շաբաթ առաջ հրաժարվել էր հովանավորել այն: «Ագոս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ լուրեր են տարածվել, թե թուրքական ավիաուղիների համար հովանվորությունից հրաժարվելու պատճառ էր դարձել փառատոնի շրջանակներում «Հայաստանյան հեռանկարներ» բաժնում ներկայացված ֆիլմերից մեկը: Ընդհանուր թվով 8 հայկական ֆիլմերի մեջ են եղել Նիգոլ Բեզջյանի «Կոշիկներս թողել եմ Ստամբուլում» ֆիլմը, որն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, և Ղարաբաղի մասին պատմող Վարդան Հովհաննիսյանի «Պատերազմի և խաղաղության մեջ գտնվող մարդկանց պատմությունը» ֆիլմը: «Ագոսի» թղթակից Լորա Սարին փորձել էր փառատոնի տնօրեններից մեկից` Էրոլ Բիլիբանիից ճշտել, թե հատկապես, որ ֆիլմի պատճառով է թուրքական ընկերությունը հրաժարվել հովանավոր լինելուց: Սակայն, ինչպես նշել է Էրոլ Բիլիբանին, թուրքական ավիաուղիների որոշումը պայմանավորված է եղել ոչ թե վերոնշյալ երկու ֆիլմերի ցուցադրությամբ, այլ «Հայի արցունքները» կոչվող ֆիլմով, որն իրականում հայտավորված չի եղել փառատոնի ծրագրում: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1853][url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1853]այստեղ[/url][/url]:

Նմանատիպ նյութեր