211652_close_icon
views-count6854 դիտում article-date 13:51 30-08-2014

19-ամյա զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակից ընկերը

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՊՆ քննչական ծառայությունից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային 19-ամյա Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը, ով զորակոչվել էր Մաշտոցի զինկոմիսարիատից: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ: Կատարվում է նախաքննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսել է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնել շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր