5743 դիտում
15:52 30-08-2014
Երևանում գումարտակի հրամանատարի տեղակալը վրաերթի է ենթարկել գործադիր տնօրենի
Երեկ՝ օգոստոսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Ամիրյան փողոցի թիվ 9 շենքի դիմաց Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի բնակիչ, 52-ամյա Վարուժան Մինասյանը իր վարած Volvo մակնիշի 34 VP 467 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Մերի Ղազարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է թիվ 2-րդ բուժմիավորում: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Մինասյանն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, իսկ Մ. Ղազարյանն աշխատում է «Եվրոթերմ» ՓԲԸ-ում՝ որպես գործադիր տնօրեն:
Նմանատիպ նյութեր
9024 դիտում
16:59 01-03-2016
7 զինծառայող հրաժարվել է կատարել պետի` զորամասի հրամանատարի և գումարտակի հրամանատարի հրամանը