8038 դիտում
13:23 31-08-2014
Աջափնյակ վարչական շրջանի չինովնիկների համար իրենց շրջանը գիշերները կոչվում է «Վան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ կառավարության ներկայացուցիչները գյուղեր ու քաղաքներ ընկած մարդկանց համոզում են, թե գյուղերի խոշորացումը բխում է հենց ժողովրդի շահերից, իսկ որոշ համայքներում բնակիչներն ընդվզում են դրա դեմ, երևանցիներն ականատես են լինում Երևանը ազդարարող «նոր վարչական շրջանի ցուցանակի»:
Երեկ՝ օգոստոսի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպես է Աշտարակից դեպի Աջափնյակ վարչական շրջան մտնող հատվածի սկզբնամասում տեղադրված «Երևան» ցուցանակը գիշերները «դառնում «Վան»»: Քաղաքացիները, տեսնելով, կատակում էին. «Տեղական չինովնիկները Երևանի վարչական շրջանները դորդուբեշ արեցին, պրծան, հիմա էլ անցել են Վանին»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2777 դիտում
22:23 11-10-2016
Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանը և Նովոսիբիրսկի Կենտրոնական շրջանը կհամագործակցեն
4787 դիտում
21:47 01-06-2015
Աջափնյակ վարչական շրջանը նույնպես անմասն չմնաց երեխաների օրվան նվիրված տոնակատարությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ