1330 դիտում
11:54 02-09-2014
Ռուսաստանը ճշգրտումներ կանի իր ռազմական դոկտրինում
ՆԱՏՕ-ի ընդլայնումը, ՀՀՊ-ի խնդիրներն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը Ռուսաստանին հարկադրում են ճշգրտումներ անել ռազմական դոկտրինում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին՝ հղում կատարելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովին, ով մասնավորապես հայտնել է.
«Ես չեմ կասկածում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքների մոտեցումը մեր երկրի սահմաններին, այդ թվում նաև դաշինքի ընդլայնման ճանապարհով, կպահպանի իր տեղը՝ որպես ՌԴ-ի համար արտաքին ռազմական վտանգներից մեկը»:
Նա նաև ընդգծել է, որ առավել ակնհայտ է դառնում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ սեփական ռազմավարական հարձակողական պոտենցիալը մեծացնելու ձգտումը:
Խոսելով Բալթյան երկրներում ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ի զորախմբերի ուժեղացման մասին՝ Պապովը նկատել է. «Արդեն պլանավորված է Էստոնիայի տարածքում ծանր սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղակայումը՝ ներառյալ տանկեր և զրահամեքենաներ: Եվ այդ ամենը անմիջապես Ռուսաստանի սահմանի մոտ»:
Նմանատիպ նյութեր
2996 դիտում
10:37 24-02-2017
ՀՀԿ-ում ճշգրտումներ են անում, թե քարոզարշավի ընթացքում ով ինչքան է խոսելու, ինչ է խոսելու. «Իրատես»
2289 դիտում
13:15 19-02-2015
Եվրոպան կանի ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը դարձյալ դառնա իր գործընկերը. Մերկել
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են