1073 դիտում
15:01 02-09-2014
Երևանի առաջին քույր քաղաք Կարարայում նշվել է «Սեպտեմբերֆեստ» 38-րդ միջոցառումը
Երևանի առաջին քույր քաղաքում՝ իտալական Կարարայում, օգոստոսի 29-30-ը անց է կացվել արդեն ավանդական դարձած «Սեպտեմբերֆեստ» 38-րդ միջոցառումը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից միջոցառմանը մասնակցող քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը Կարարայի քաղաքապետ Անջելո Զուբբանիին է փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը, որում, Կարարայի բոլոր բնակիչներին մաղթելով բարեկեցություն, Տարոն Մարգարյանը նաև վստահություն է հայտնել, որ քույր քաղաք Կարարայի հետ շուրջ 40-ամյա համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կզարգանա ու կընդլայնվի:
Շնորհակալություն հայտնելով տոնին մասնակցելու և շնորհավորանքների համար՝ Կարարայի քաղաքապետն ընդգծել է, որ իսկապես նկատելի են Երևանի քաղաքապետի երկուստեք փոխգործակցությունն էլ ավելի ընդլայնելու պատրաստակամությունն ու ջանքերը, ինչի համար Անջելո Զուբբանին իր շնորհակալությունն է փոխանցել Երևանի գործընկերոջը:
Հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը Կարարայի քաղաքապետին է փոխանցել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանը մասնակցելու հրավերը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Անջելո Զուբբանին, ով նախորդ տարի անձամբ է մասնակցել Երևանի տոնին, վստահեցրել է, որ այս տարի ևս Կարարայի պատվիրակությունը կմասնակցի տոնակատարությանը:
Նմանատիպ նյութեր
1873 դիտում
15:31 08-09-2016
Երևանի պատվիրակությունը Իտալիայի Կարրարա քաղաքում մասնակցել է «Սեպտեմբերֆեստ» միջոցառմանը
1293 դիտում
20:07 17-06-2015
Քննարկվել է Գյումրիի և ճապոնական քաղաքներից մեկի հետ քույր քաղաք դառնալու հարցը
2558 դիտում
19:21 27-09-2014
Մեծ հանդիսավորությամբ նշվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի օրվան նվիրված տոնական միջոցառումը
Այս բաժնից
568 դիտում
19:34 20-01-2025
Հունաստանում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը
901 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին
676 դիտում
19:11 20-01-2025
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը