211652_close_icon
views-count2194 դիտում article-date 19:56 02-09-2014

Շուշիի ամրոցում կայացել է Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 1-ին, Շուշիի ամրոցում մեծ հաջողությամբ կայացել է հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան /լիբրետոն` Վլադիմիր Շահնազարյանի, ըստ Բորիս Լավրենյովի «Քառասունմեկերորդը» վեպի և Եղիշե Չարենցի բանաստողծությունների/: Արցախյան պրեմիերային ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, երկու երկրների այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան նվիրվում է Արցախի Անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին: Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարն է` Սարինե Ավթանդիլյանը:

Նմանատիպ նյութեր