1315 դիտում
09:12 03-09-2014
Գալուստ Սահակյանը երաշխիքներ չի տալիս, որ լրագրողների աշխատանքը ԱԺ-ում չի սահմանափակվի. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համաձայն չէ լրագրողների այն պնդումների հետ, որ ԱԺ-ում լրագրողների մուտքը դժվարացել է.
«Չեմ կարծում, որ կա նման բան։ Հիմնական հարցը նրա շուրջ է, որ, օրինակ, նկարահանող սարքավորման համար անցաթուղթ են ուզում, բայց դա միշտ էլ եղել է մինչև հավատարմագրումը»։
Թերթի դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանի աշխատակազմի ղեկավար դառնալուց հետո է նման իրավիճակ ստեղծվել, ԱԺ նախագահը ժխտել է Թովմասյանի առնչությունը լրագրողների մուտքի սահմանափակման հետ, իսկ հետո էլ հավելել.
«Թովմասյանը կապ չունի, պարզապես դուք եք վախեցած՝ չգիտեմ ինչից։ ԱԺ-ն միշտ էլ բաց է եղել»։
Թերթի դիտարկմանը, թե կարող է երաշխիքներ տալ, որ լրագրողների աշխատանքը ԱԺ-ում չի սահմանափակվի, Սահակյանը պատասխանել է՝ «Ոչ»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
1360 դիտում
14:30 20-01-2024
Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Նիկոլ Փաշինյան
7988 դիտում
10:56 16-09-2017
Հոգևոր դաստիարակությունը պետք է սահմանափակվի հումանիստական գաղափարներով, ոչ թե կրոնական քարոզով. «Առավոտ»
6311 դիտում
16:24 24-01-2018
Էրդողան. «Թուրքիան չի սահմանափակվի Աֆրինի օպերացիայով»
Այս բաժնից
1477 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»