211652_close_icon
views-count6311 դիտում article-date 16:24 24-01-2018

Էրդողան. «Թուրքիան չի սահմանափակվի Աֆրինի օպերացիայով»

Թուրքիան չի պատրաստվում սահմանափակվել սիրիական Աֆրինում իրականացվող օպերացիայով և մտադիր է մաքրել թուրք-սիրիական սահմանը ահաբեկիչներից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Սկսելով «Ձիթենու ճյուղ» օպերացիան՝ մենք կանխեցինք տարբեր ուժերի խաղերը, որոնք ցանկանում ենք մեր տարածաշրջանում իրենց ծրագրերն իրականացնել։ Սկսած Մանջիբից՝ սահմանի ողջ երկայնքով մենք լիովին մաքրելու ենք նշված շրջանը ահաբեկիչներից և ապահովելու ենք մեր անվտանգությունը»,-ասել է նա Անկարայում ունեցած իր ելույթի ժամանակ։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքը կլքի Սիրիայի տարածքն այն ժամանակ, երբ հասնի իր նպատակին։

Նմանատիպ նյութեր