1061 դիտում
12:46 03-09-2014
Սկսվել է Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Մեծ Բրիտանիա
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեկնել է Մեծ Բրիտանիայի Թագավորություն և Հյուսիսային Իրլանդիա: Ինչպես փոխանցում է Georgia Online գործակալությունը, մինչ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մեկնարկը Վրաստանի նախագահը մի շարք հանդիպումներ կանցկացնի Լոնդոնում: Նա կայցելի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ, որտեղ ելույթ կունենա «Վրաստանի և Եվրոպայի անվտանգությունը՝ Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին» խորագրով, որից հետո նույն օրը ծրագրված է հանդիպում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ:
Սեպտեմբերի 4-5-ը Մարգվելաշվիլին մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում անցկացվելիք միջոցառումներին և երկկող հանդիպումներ կանցկացնի մի շարք պետությունների առաջնորդների և միջազգային կառույցների ղեկավարների հետ:
Վրացական պատվիրակության կազմում կլինեն Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին, Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն, Նախագահի՝ արտաքին հարաբերությունների հարցերով խթրհրդական Թենգիզ Պխալաձեն, ՆԱՏՕ-ումՎրաստանի գլխավոր ներկայացուցիչ Լևան Դոլիձեն:
Նմանատիպ նյութեր
9230 դիտում
20:45 11-06-2017
Թրամփը հետաձգել է Մեծ Բրիտանիա այցը
3081 դիտում
08:39 06-02-2016
Փողերի հետքերը տանում են Մեծ Բրիտանիա՝ դեպի դեսպան Արմեն Սարգսյան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1006 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
964 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
991 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն