3084 դիտում
08:39 06-02-2016
Փողերի հետքերը տանում են Մեծ Բրիտանիա՝ դեպի դեսպան Արմեն Սարգսյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորում նոր ՋԷԿ կառուցել: Այս ծրագրի ուշագրավ կողմն այն է, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն բացահայտում, թե ովքեր են պոտենցիալ ներդրողները, որոնց հետ իրենք հույսեր են կապում: Տեղեկացվում է միայն, որ նոր ՋԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ գումարների հետքերը տանում են Մեծ Բրիտանիա՝ դեպի դեսպան Արմեն Սարգսյան:
Բայց միաժամանակ հայտնի է, որ Բրիտանիան առանձնապես մեծ ջանքեր չի ներդնում՝ իր տարածքով «կեղտոտ» փողերի շրջանառությունը թույլ չտալու համար: Այսինքն՝ ոչ ոք չի կարող բացառել, որ նոր ՋԷԿ կառուցելու ծրագրի թիկունքում իրականում կանգնած լինեն հայաստանցի պաշտոնյաներ, որոնք օֆշորային ընկերության միջոցով ցանկանում են այդկերպ ներդնել և օրինականացել պետբյուջեից գողացված փողերը:
Նման տարբերակը հնարավոր կլիներ բացառել միայն մեկ դեպքում՝, եթե ՀՀ կառավարությունը հստակ պարզաբաներ, թե ծրագրի վրա ծախսվելիք գումարների տերերն ովքեր են, և որտեղից նրանց այն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1623 դիտում
20:00 31-10-2016
Բնակարանից կատարված ոսկեղենի գողությունը բացահայտվեց: Հետքերը տանում են Վերնիսաժ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»