2263 դիտում
15:13 03-09-2014
Ալիևը խոստացել է միանալ Թուրքիային Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հանդիպումից հետո Ալիևը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության փաստի դեմ Թուրքիայի որդեգրած մերժողական քաղաքականությանը, հայտարարել է, որ Ադրբեջանը և Թուրքիան «այսուհետ միասին են պայքարելու ցեղասպանության դեմ»:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը և Թուրքիան կենտրոնացնելու են իրենց ջանքերը «իրականությունը բացահայտելու համար» և հավելել, որ այդ «պայքարում» ներդրվելիք ուժերի կենտրոնացմանը կներգրավվեն ադրբեջանական սփյուռքը և հասարակական կազմակերպությունները:
Իր հերթին Էրդողանը ասել է, որ օրակարգային հիմնական հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: «Մենք քննարկել ենք այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը»,-ասել է նա և հավելել, թե հայ-թուրքական հարաբերությունները կբարելավեն, եթե միայն ԼՂ հակամարտությունը կարգավորվի՝ հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության:
Նմանատիպ նյութեր
1151 դիտում
11:00 17-04-2015
Այս քայլերով Եվրամիությունն ու ԱՄՆ-ը Թուրքիային չե՞ն հարկադրում շրջվել դեպի արևելք ու միանալ ԵՏՄ-ին. Հայոց աշխարհ
Այս բաժնից
1000 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
646 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
667 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին