Մոսկվայի «Խիմկի Արենա» մարզադաշտում Ռուսաստանի ազգային հավաքականը ընկերական խաղի շրջանակում չորս անպատասխան գնդակ ուղարկեց Ադրբեջանի ընտրանու դարպասը:
Արդեն 6-րդ րոպեին Կերժակովը բացեց խաղի հաշիվը, իսկ 11-րդ րոպեին «Զենիթ»-ի հարձակվողը իր հաշվին դուբլ գրանցեց: Մինչ ընդմիջման գնալը ռուսների առավելությունը ավելի տպավորիչ դարձրեց Իգնաշևիչը: Խաղավարտից 9 րոպե առաջ խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Գրանատը:
Եվրո-2016-ի ընտրական փուլը Ռուսաստանի հավաքականը կսկի Լիխտեյնշտեյնի ընտրանու հետ հանդիպումով, որ կկայանա սեպտեմբերի 8-ին:
Ռուսաստան – Ադրբեջան`4:0
Գոլեր` Յերժակով 6’, 11’, Իգնաշևիչ 41’, Գրանատ 81’