Ադրբեջանի գործողություններն ավելի հետ գցեցին բանակցային գործընթացը. «168 ժամ»
«168 ժամ»-ը զրուցել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ։
[b]Սահմանային վերջին միջադեպերն ի՞նչ ազդեցություն ունեցան ղարաբաղյան հակամարտության և բանակցային գործընթացի վրա։[/b]
Մենք կարող ենք ասել, որ Ադրբեջանի գործողություններն ավելի հետ գցեցին բանակցային գործընթացը։ Սա նաև ցույց տվեց, որ թշնամիներ ձեռք բերելու, ընկերներին կորցնելու և միջազգային հանրությանը զայրացնելու գործում Ադրբեջանին հավասարը չկա։ Ալիևի այս սխալը նորություն չէ։
[b] Ձեզ մոտ չի՞ ստեղծվել տպավորություն, որ այս իրադարձությունները գնալով ավելի են կողմերին հեռացնում խաղաղությունից, հասարակությունների մեջ խորացնում են թշնամանքը միմյանց հանդեպ, պատերազմի փիլիսոփայությունը։
[/b]
Այո, ես միանշանակ համաձայն եմ, և սա լուրջ վտանգ է։ Սակայն ռազմական տեսանկյունից կարևոր է ոչ թե այն, ինչ տեղի ունեցավ, այլ այն, թե ինչ տեղի չունեցավ։ Նկատի ունեմ՝ Ադրբեջանի ռազմական գործողությունները ցույց տվեցին, թե որքան թույլ է ադրբեջանական բանակը, և որքան ուժեղ են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: