1681 դիտում
10:31 04-09-2014
Վրաստանի խորհրդարանը Ուկրաինայի վերաբերյալ բանաձև է ընդունել
Վրաստանի խորհրդարանը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված բանաձև է ընդունել, որի օգտին քվեարկել է 81 պատգամավոր: Բանաձևը քննադատում է ինքնիշխան Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի դրսևորած ագրեսիվ վերաբերմունքը և կոչ անում Ռուսաստանին հրաժարվել քաղաքական և տնտեսական բնույթի ցանկացած տարաձայնություն բռնի ուժով լուծելու մեթոդներից:
Այդ առումով Վրաստանի խորհրդարանը կոչ է անում Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին արդյունավետ միջոցներ ձեռնարկել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Վրաստանի, Մոլդովայի անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև արագացնել եվրոատլանտյան միասնական համակարգին ինտեգրվելու գործընթացը:
Փաստաթղթում ասվում է. «Վրաստանը ևս մեկ անգամ իր զորակցությունն է հայտնում Ուկրաինայի իշխանություններին և ժողովրդին, վերահաստատում Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում իր դիրքորոշումը»:
Նմանատիպ նյութեր
1131 դիտում
15:29 30-08-2014
Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է բանաձև ընդունել՝ ի աջակցություն Ուկրաինայի
7221 դիտում
21:26 15-10-2020
«Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև
Այս բաժնից
913 դիտում
20:29 13-01-2025
Թուրքիայում կատարվել է 9.6 մլրդ դոլարի միջազգային ուղղակի ներդրում
904 դիտում
20:10 13-01-2025
Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրում հեղափոխություն չի լինելու
769 դիտում
18:56 13-01-2025
Ռուսաստանի և Իրանի նախագահները բանակցություններ կանցկացնեն հունվարի 17-ին