211652_close_icon
views-count1118 դիտում article-date 12:26 04-09-2014

Պորտուգալիան կարող է Եվրոպայի չեմպիոն դառնալ. Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հավատում է, որ իր թիմը կարող է հաղթանակի հասնել Եվրո-2016-ում: «Դա անելը չափազանց բարդ կլինի: Ի տարբերություն «Ռեալ»-ի, Պորտուգալիայի հավաքականի խաղամակարդակը այդքան էլ բարձր չէ: Պորտուգալիան ընդամենը 10 մլն բնակչություն ունի, և այդ պատճառով դժվար է թոփ մակարդակի խաղացղներ գտնել: Հենց դրանով է պայմանավորված, որ Պորտուգալիան երբեք չի հաղթել խոշոր մրցաշարերում: Այդուհանդերձ մենք հավատում ենք մեր հաջողությանը: Պետք է հավատանք, որ մի օր տիտղոս կհաղթենք: Հավանաբար, դա կլինի Եվրո-2016-ը: Ես կարծում եմ, որ դա շատ իրատեսական է»,-ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր