211652_close_icon
views-count1364 դիտում article-date 13:14 04-09-2014

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պաշտոնական այցով եղել է Հունաստանի Հանրապետությունում

Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի հրավերով ս.թ. սեպտեմբերի 1-ից 3-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պաշտոնական այցով եղել է Հունաստանի Հանրապետությունում: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպումներ է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոստարակոսի և Հունաստանի Ազգային պաշտպանության ալտերնատ նախարար տիկին Ֆոֆի Գենիմատայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը և զարգացման դինամիկան: Քննարկվել են ինչպես 2015 թվականին ծրագրավորվող, այնպես էլ ավելի երկարաժամկետ համագործակցությանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի հետևակային դպրոց, ինչպես նաև, արարողակարգային միջոցառումների շրջանակներում, ծաղկեպսակ զետեղել Անհայտ զինվորի դամբարանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր