211652_close_icon
views-count1306 դիտում article-date 14:06 04-09-2014

Ուկրաինայում կայանալիք Rapid Trident զորավարժություններին մասնակցելու է 15 երկրի մոտ 1300 զինծառայող

Ուկրաինայում անցկացվելիք Rapid Trident 2014 զորավարժություններին մասնակցելու է 15 երկրի մոտ 1300 զինծառայող: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ Գրեգորի Հիքսին: Նրա խոսքերով՝ այդ զորավարժություններն անցկացվելու են սեպտեմբերի 16-26-ին: Զորավարժություններին մասնակցում են Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Իսպանիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Մոլդովայի, Վրաստանի, Կանադայի, Գերմանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Լատվիայի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի մոտ 1300 զինծառայող, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները: Ենթադրվում է, որ զորավարժություններն անցկացվելու է Լվովի մոտ: ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին երեկ հաստատել է, որ զորավարժություններին մասնակցելու է մոտ 200 ամերիկացի զինծառայող:

Նմանատիպ նյութեր