785 դիտում
15:00 04-09-2014
Հնդկաստանում կստեղծվի «Ալ-Քաիդայի» թև
«Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ազ-Զահավիրին հայտարարել է ահաբեկչական կազմակերպության հնդկական թևի ստեղծման մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Զահավիրիի խոսքերով՝ Հնդկաստանում մուսուլմանները տառապում են այլահավատների ճնշումից, ինչի համար էլ նրանք «պետք է» բարձրացնեն ջիհադի դրոշը և պայքար սկսեն իրենց ազատագրման համար:
«Ալ-Քաիդայի» առաջնորդը կարծում է, որ դա կոգեշնչի նաև Բանգլադեշի ու Մյանմարի մուսուլմաններին, որոնք ապստամբության դրոշ կպարզեն: Հնդկաստանում այս հայտարարությունն ընդունել են չափազանց լրջությամբ: Երկրի բոլոր նահանգներում հայտարարվել է տագնապ, զինված ուժերն ու ոստիկանությունը բերվել են բարձր պատրաստության:
Հնդկաստանի հատուկ ծառայությունները կարծում են, որ նոր միավորման միջուկը կկազմեն պակիստանցի զինյալները, ինչի համար էլ անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել Քաշմիրի սահմանին: Հնդկաստանում բնակվում է գրեթե 175 միլիոն մուսուլման:
Հնդկական հետախուզության տվյալներով՝ իսլամականներն ակտիվ աշխատանքներ են իրականացնում երիտասարդ մուսուլմանների շրջանում՝ ստեղծելով ահաբեկչական մասնաճյուղեր և կրոնական հենքով բորբոքելով թշնամանք:
Նմանատիպ նյութեր
901 դիտում
17:15 18-05-2023
Հնդկաստանում Հայաստանի դեսպանատանը ռազմական կցորդի հաստիք կստեղծվի
1311 դիտում
16:46 14-02-2014
Սանայի բանտից 30 «Ալ Քաիդայի» ահաբեկիչ է փախել
951 դիտում
18:27 17-02-2014
Եմենի զինուժը «Ալ Քաիդայի» ահաբեկիչների է ձերբակալել
Այս բաժնից
958 դիտում
21:45 13-01-2025
20 տարվա դադարից հետո Մոնղոլիայի նախագահը կմեկնի Թուրքիա
874 դիտում
20:55 13-01-2025
Հնդկաստանը վստահություն է հայտնել Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում
937 դիտում
20:29 13-01-2025
Թուրքիայում կատարվել է 9.6 մլրդ դոլարի միջազգային ուղղակի ներդրում