ՀԱԿ-ում քննարկել են ԱԺ նստաշրջանում խմբակցության գործունեության և ռազմավարության հարցեր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ տեղի է ունեցել ԱԺ ՀԱԿ խմբակցության նիստը։
Թերթը տեղեկացել է, որ ՀԱԿ-ում քննարկել են երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում խմբակցության գործունեության և ռազմավարության հարցեր։
«Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորները վերջերս շրջանռության մեջ են դրել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ դեռ պետք է եզրակացություն տա ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը»,- հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: