3975 դիտում
10:22 05-09-2014
«Երևան Սիթի»-ի 12 սուպերմարկետ մինչև հաջորդ տարվա սկիզբը կանցնի «Քարֆուրին». «ՀԺ»
«ՀԺ»-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ ֆրանսիական «Քարֆուր» ցանցի և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի միջև բանակցությունները, ըստ էության, ավարտվել են, և վերջնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել:
«Ըստ այդմ՝ «Երևան Սիթի» ցանցին պատկանող 12 սուպերմարկետ մինչև հաջորդ տարվա սկիզբը կանցնի «Քարֆուրին», և դրանից հետո «Երևան Սիթի» անվանումով սուպերմարկետներ Երևանում չեն լինի: Ըստ գործարքի՝ «Քարֆուրը» վարձակալելու է «Երևան Սիթիների» միայն տարածքները, իսկ ներքին սարքավորումներով համալրումը ու կահավորանքը ամբողջությամբ իրականացնելու է իր չափանիշներով»,- գրում է թերթը և հավելում.
«Եթե հաշվի առնենք, որ արդեն մի քանի շաբաթից «Երևան Մոլում» սկսելու է գործել նաև «Քարֆուրի» հիպերմարկետը, ապա կարելի է արձանագրել, որ շուտով Հայաստանում սպառողական ապրանքների մանրածախ առևտրի, ինչպես նաև ներկրումների ոլորտում տեղի կունենա արմատական փոփոխություն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2503 դիտում
18:56 17-02-2014
Օդափոխության անցքով տանիքից մտել էին «Երևան Սիթի» սուպերմարկետ և գողություն կատարել
2196 դիտում
15:29 23-06-2014
Հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը կդադարեցվի երթևեկությունը Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը