1157 դիտում
17:51 05-09-2014
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ամերիկահայ գրող Աննա Աստվածատրյան-Տուրկոտին
Սեպտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ գրող, «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի հեղինակ Աննա Աստվածատրյան-Տուրկոտին:
Քննարկվեցին Բաքվի ջարդերից հետո տարբեր երկրներում, հատկապես ԱՄՆ-ում հայտնված հայերի ազգային, լեզվամշակութային խնդիրները, հայապահպանության, հայ մշակույթի տարածման ու պահպանման հետ կապված հարցեր:
«Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գիրքը Աննա Աստվածատրյանը գրել է իր օրագրի գրառումների հիման վրա:
Գրքում նկարագրում է Ադրբեջանի հայության ապրած ողբերգությունը, ինչի մասին շատ հազվադեպ էին խոսում արևմուտքում: Նրա ապրած անձնական ողբերգությունը ամբողջ աշխարհում ազգային զտումների ենթարկված երեխաների տառապանքի վառ օրինակն է:
Սեպտեմբերի 8-ին ժամը 14:00, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա Աննա Աստվածատրյան-Տուրկոտի «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի շնորհանդեսը:
Նմանատիպ նյութեր
3675 դիտում
17:29 03-05-2017
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց շվեդահայ ճանաչված գրող, կինոգործիչ Սյուզան Խարդալյանին
4033 դիտում
22:46 06-02-2021
Փոքր բիզնեսին ասում ենք՝ վաղվանից դժվարանալու է քո գոյատևումը շուկայում. Վահե Աստվածատրյան. ArmDaily.am
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»