1154 դիտում
19:15 05-09-2014
Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանն այսօր Երևանի կոնյակի գործարանի Այգավանիմասնաճյուղում մասնակցել են խաղողի մթերման մեկնարկին:
Գործարանի գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ այս տարի նախատեսվում է մթերել 37 000 տոննա խաղող, ինչը շուրջ 2000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա մթերման ցուցանիշը: Գործարանն այս տարի մթերվողխաղողի 1 կիլոգրամի գինը սահմանել է 150 դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 140 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, համապատասխանաբար անցյալ տարվա 145 և 135 ՀՀ դրամի փոխարեն:Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:
«Այս տարի խաղողի բերքը որակյալ է, ավելացել են նաև բերքի ծավալները : Անցյալ տարի հանրապետությունում արտադրվել է 241 000 տոննա խաղող, մենք համոզված ենք, որ այս տարի կգերազանցի նախորդ տարվա մակարդակը: Անցյալ տարի մթերվել է 167 000 տոննա խաղող, այս տարի մթերող ընկերությունների պահանջարկն ավելին է և կազմում է մոտավորապես 200 000 տոննա: Երևանի կոնյակի գործարանի փորձը պետք է մյուս ընկերությունները ևս որդեգրեն , անցնեն երկարատև պայմանագրերի կնքմանը և օժանդակեն գյուղացիական տնտեսություններին», -ասել է ՀՀ գյուղատնտեսությաննախարար Սերգո Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
1327 դիտում
20:23 07-09-2015
Հանրապետությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը
1238 դիտում
13:48 25-09-2015
Խաղողի մթերման գործընթացը՝ կառավարության ուշադրության կենտրոնում
3284 դիտում
16:53 02-08-2016
Հանրապետությունում մեկնարկել է լոլիկի մթերման գործընթացը
Այս բաժնից
775 դիտում
16:14 31-10-2024
Կեղծ ստվերի դեմ չեք պայքարում, ձեր գրպանի պարունակությունն ավելացնելու համար եք պայքարում. Aravot.am
553 դիտում
15:59 31-10-2024
Հարցման արդյունքներով ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության ճշգրիտ օրը չգիտի. Փաշինյան
649 դիտում
15:50 31-10-2024
Մարդիկ անհամբեր են ու դրա մեջ ագրեսիվության տարրեր կան. ու նրանք ճիշտ են. Փաշինյան