211652_close_icon

Կիպրոսի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել

views-count1033 դիտում article-date 18:58 05-09-2014
Կիպրոսի ափերի մոտ՝ Միջերկրական ծովում 5․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է երկրի Կառավարական երկրաբանական հետազոտությունների դեպարտամենտը։ Հաղորդած տվյալներով, էպիկենտրոնը գտնվել է Պոլիս քաղաքից 200 կմ դեպի հյուսիս֊արևմուտք, հիպոկենտրոնը՝ 80 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։

Նմանատիպ նյութեր