995 դիտում
12:19 06-09-2014
Հրապարակվել է Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչի հոդվածը
Օգոստոսի 19-ին գերմանական «Աշխարհաքաղաքական վերլուծությունների եվրոպական կենտրոնի» կայքում հրապարակվել է Գերմանիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի «Լեռնային Ղարաբաղը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը» հոդվածը։
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ կամաարտահայտմանը, Ադրբեջանի իշխանությունները ծավալեցին էթնիկ զտումներ և լայնամասշտաբ պատերազմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։
Անդրադառնալով բանակցային գործընթացին, Հարություն Գրիգորյանը նշում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերջնական լուծում տալու համար անհրաժեշտ է ապահովել ԼՂՀ լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին։ Հոդվածում նաև ընգծվում է վստահության ամրապնդման միջոցների իրականացման և հակամարտության խաղաղ կարգավորման անշրջելության ապահովման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվում նաև ԼՂՀ-ում պետականաշինության և նրա միջազգային ճանաչման գործընթացներին։
Հոդվածն ամբողջությամբ՝ [url=http://geopolitik-studien.de/198/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1849 դիտում
22:26 08-02-2019
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ
1716 դիտում
16:31 17-01-2019
Քրիստիան Տեր-Ստեփանյանը հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից
1798 դիտում
14:21 19-09-2015
Վարուժան Իսկենտերյանն ազատվել է Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից
Այս բաժնից
922 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
931 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1399 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ