211652_close_icon
views-count1147 դիտում article-date 15:41 06-09-2014

ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավաստիացնում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտումն ամենևին էլ ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այս մասին Մարգվելաշվիլին հայտարարել է Ուելսի Նյուպորտ քաղաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Դեպի ՆԱՏՕ-ն մեր ձգտումը չի սպառնում Ռուսաստանին, քանի որ մենք մտադիր չենք Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու միջոցով վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Մարգվելաշվիլին: Նա գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներից՝ նշելով, որ այսօր Վրաստանն ունի համագործակցության համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները: «Ձեռքբերումներրից մեկը կարելի է համարել այն, որ մինչև դաշինքի լիիրավ անդամ դառնալը Վրաստանը պաշտպանված կլինի: Մեր երկրին ՆԱՏՕ-ի տրամադրած ռազմական փաթեթը մի ամբողջ ընդլայնված միջոցառումների համալիր է: Մենք, իհարկե, գոհ ենք գագաթաժողովում գրանցված մեր ձեռքբերումներից»,-ընդգծել է նա:

Նմանատիպ նյութեր