211652_close_icon
views-count12287 դիտում article-date 18:46 07-09-2014

Արտակարգ իրավիճակ Շենգավիթ վարչական շրջանում. եթե բնակիչներին ձեռք չմեկնեն, 170 բնակիչ կսկսի գիշերել բաց երկնքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի թիվ 79 շենքի բակում են հավաքվել այդ շենքի բնակիչները, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ սեպտեմբերի 3-ին Երևանում բարձրացած ուժեղ քամու հետևանքով 3 մուտք և 4 հարկ ունեցող շենքը մնացել է առանց տանիքի: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե Շենգավիթի վարչական շրջանի պատասխանատուներն օգնության ձեռք չմեկնեն բնակիչներին ու համատիրությանը, ապա առաջիկայում անձրևների պատճառով, (իսկ անձրևներ hastat կտեղան), շենքն ամբողջովին կդառնա վթարային ու 170 բնակիչ, որոնց մեջ մեծ մաս են կազմում մեծահասակներն ու երեխաները, կհայտնվեն փողոցում: Բնակիչներն ասում են, որ իրենք պատրաստ են իրենց սահմաններում աջակցել համատիրությանն ու թաղապետարանին, սակայն առանց նրանց օգնության իրենք անզոր են հարցը լուծել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ շենքը կառուցվել է 1960-ական թվականներին, և տանիքը ոչ մի անգամ կապիտալ չի վերանորոգվել: Տանիքի մասնակի վերանորոգումն էլ բնակիչներն արել են իրենց հաշվին: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը պատրաստ է ներկայացնել նաև Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթ վարչական շրջանի տեսակետը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր