62073 դիտում
22:57 04-06-2017
Արտակարգ դեպք Երևանում. 80-ամյա տատիկը այժմ ստիպված է գիշերել բաց երկնքի տակ, քանի որ խաբեբաները տիրացել են նրա տանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
80-ամյա Ժանետա Արծրունյանը միչև այսօր՝ հունիսի 4-ի առավոտը, բնակվում էր Նաիրի Զարյան 58 տանը, որը ժամանակին իր տունն է եղել:
2008 թվականին մի կին նրան խաբել է, և նոտարական հաստատումով որպես նվիրատվություն, ձեևակերպել է տունը իր անունով: Տարեց կինը հետո է հասկացել, թե ինչն ինչոց է և փորձել է հետ պահանջել, սակայն փորձերն անհաջողության են մատնվել, և այդ կինը տունը վաճառել է մեկ այլ մարդու, նա էլ գրավ է դրել այն, և մի խոսքով, տատիկին զրկել են բնակարանից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ոստիկանները տարեց կնոջը բռնի ուժով հանել է տանից, փոխել կողպեքը: Տատիկի հետ հանել են նաև նրա իրերը և գույքը:
[color=#EF2929]
SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տատիկը ասաց, որ նախկինում դատական նիստեր է ընթացել տան սեփականությունը կրկին վերականգնելու համար, սակայն ապարդյուն: Ասաց նաև, որ հարազատներ այստեղ չունի, խնամող չունի և հիմա ստիպված է գիշերել բաց երկնքի տակ:
Հարևաններն էլ ասացին, որ իրենք են մինչ այդ կերակուր հասցրել տատիկին, և որ խաբեբաները կարողացան մոլորեցնել նրան և տիրանալ սեփականությանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1894 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)