211652_close_icon
views-count1232 դիտում article-date 21:24 07-09-2014

Իրանը և Մեծ Բրիտանիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության բացումը կախված է խորհրդարանի որոշումից: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին: Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, Արաղչիի խոսքով՝ ինքը ոչ մի խնդիր չի տեսնում իրանա-բրիտանական հարաբերությունները կարգավորելու ճանապարհին, որոնք աստիճանաբար լուծում կստանան: Արաղչին հավելել է, որ հաջորդ քայլը լինելու է հյուպատոսական և վիզային ծառայությունների մատուցումը 2 երկրների միջև:

Նմանատիպ նյութեր