1337 դիտում
14:48 02-06-2015
Ռուսաստանը և ԱՄՆ-ն քիչ-քիչ վերականգնում են նորմալ հարաբերությունները. Ս. Լավրով
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ներկայիս հարաբերությունները չի կարելի անվանել նոր վերբեռնված, Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա նշել է, որ երկու երկրները համագործակցում են այնտեղ, որտեղ իրենց շահերի համընկում կա: Նրա խոսքով՝ Օբամայի վարչակազմի հետ ժամանակին ստեղծվել էր երկկողմ նախագահական հանձնաժողով, իսկ ավելի ուշ նրա գործունեությունը դադարեցվել էր:
«Նախագահները հեռախոսով շփվում են իրար հետ, մենք համագործակցում ենք այնտեղ, որտեղ մեր շահերը համընկնում են: Չեմ կարող դրանք անվանել նոր վերբեռնված, ավելի շուտ՝ դա վերադարձ է նորմալ հարաբերություններին»,-ասել է Լավրովը և հավելել, որ Պուտինի և Օբամայի միջև շփումները գործնական բնույթ են կրում:
Անդրադառնալով պատժամիջոցներին՝ Լավրովը նշել է. «Մենք կարող ենք երկար ապրել պատժամիջոցների պայմաններում և սովորել ենք օգտագործել իրավիճակն այնպես, որպեսզի դիվերսֆիկացնենք մեր տնտեսությունը»:
Նմանատիպ նյութեր
2045 դիտում
10:09 11-09-2021
Հրճվանք ու սուգ․ ո՛չ նորմալ ուրախանալ ու տոնել գիտենք, ո՛չ նորմալ տխրել ու սուգ պահել․ «Հրապարակ»
1229 դիտում
21:24 07-09-2014
Իրանը և Մեծ Բրիտանիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները
Այս բաժնից
1099 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
868 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1081 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին