211652_close_icon
views-count1173 դիտում article-date 10:55 08-09-2014

Իտալիան պատրաստ է ինքնաթիռներ ուղարկել Իրաք՝ «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարի համար

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Իտալիան պատրաստ է ինքնաթիռներ ուղարկել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարի համար: Այս մասին հայտարարել է Իտալիայի Պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտտին: Նա նշել է, որ իրենք պատրաստ են իրենց ինքնաթիռները տրամադրել Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների ռմբակոծության համար: Պաշտպանության նախարարը պարզաբանել է, որ այժմ այդ տարածաշրջանում Իտալիայի օգնությունը սահմանափակվում է թեթև զենքերի մատակարարմամբ:

Նմանատիպ նյութեր