211652_close_icon
views-count1000 դիտում article-date 13:19 08-09-2014

Շվեյցարիայի դաշնային դատախազությունը պատրաստ է ապաստան տրամադրել Էդվարդ Սնոուդենին

Շվեյցարիայի դաշնային դատախազությունը հայտարարել է, որ պատրաստ է ապաստան տրամադրել Էդվարդ Սնոուդենին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Sonntags Zeitung-ին: Պարբերականի տեղեկություններով՝ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը կարող է հանգրվանել Շվեյցարիայում, եթե համաձայնվի ցուցմունքներ տալ իր նախկին գործատուի՝ Ազգային անվտանգության գործակալության դեմ և բացահայտի ամերիկյան հետախուզության լրտեսական գործունեությունը: Շվեյցարիայի Դատախազությունը հատուկ փաստաթուղթ է հրապարակել, որում ասվում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակցին կերաշխավորվի ապաստան, եթե դա չի հակասում կառավարական բարձր պարտավորություններին:

Նմանատիպ նյութեր