1867 դիտում
10:23 30-11-2024
Երբ ես գործարար էի, իսկ Աղվան Հովսեփյանը՝ քննիչ, ես իրեն առաջարկել եմ՝ եթե պետք է, ես քեզ գումար կտամ, դու կոռուպցիոն գործարքներից հեռու մնա. Մանվել Ղարիբյան. Aravot
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, այսօր ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստին հարցաքննվող Մանվել Ղարիբյանը պատմեց, որ ընտանիքներով շատ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել Աղվան Հովսեփյանի հետ:
Հովսեփյանի պաշտպանը նրանից հետաքրքրվեց՝ այդ մտերմության պարագայում եղե՞լ է, որ Աղվան Հովսեփյանը ձեզ, կամ դուք նրան առաջարկեք համատեղ բիզնես գործունեություն ծավալել:
Ի պատասխան՝ վկան ասաց. «Ես առաջարկել եմ, Աղվան Հովսեփյանն ասաց՝ «բիզնեսից հեռու եմ, ի պաշտոնե ժամանակ էլ չունեմ»: Երբ ես գործարար էի, բայց Աղվան Հովսեփյանը քննիչ էր աշխատում, դեռ էդ ժամանակներից ենք մտերիմ, ոչ թե՝ գլխավոր դատախազ է դարձել, նոր ենք ընկերություն արել: Ես ինքս առաջարկել եմ, ասել եմ՝ լավ փող եմ վաստակում, խնդրում եմ, եթե հնարավոր է՝ ընդհանրապես դու ոչ մի գումար փող չվերցնես, հեռու մնաս այդ կոռուպցիոն խնդիրներից: Եթե պետք է՝ ես գումար կտամ, որ ընտանիքդ խնդիր չունենա: Ինքն ասել է՝ խնդիր չկա: Ամեն օր ընկերություն եմ արել հետը»:
Վկայի խոսքով՝ բազմաթիվ մարդիկ են իրեն դիմել, որ Աղվան Հովսեփյանին միջնորդի, որ դատախազ աշխատեն, բայց ինքը նման քայլի չի գնացել. «Ասել եմ՝ իմ հետ գործ չունեք, ես ինքս ասում եմ՝ դու փող չվերցնես, ես ո՞նց գնամ, իրեն ասեմ՝ դատախազ նշանակի, թեկուզ՝ լավ աշխատող»:
Աղվան Հովսեփյանը վկայից հետաքրքրվեց՝ ճանաչո՞ւմ է դատարանում հարցաքննված Արշավիր Սարգսյանին՝ հիշեցնելով, որ վերջինս դատարանում ցուցմունք տալիս ասել է, թե ինքն ու Աղվան Հովսեփյանը բիզնես պարտնյորներ են եղել: Ի՞նչ կասեք սրա մասին՝ այս հարցին Ղարիբյանը պատասխանեց. «Ամբողջ հանրապետությունը գիտի՝ եթե ինձ հետ պարտնյոր չեք, չեք կարող որեւէ մեկի հետ պարտնյոր լինել: Երբ մեր հարաբերությունը կար, Արշավիրը չկար, իմ բիզնեսը որ կար, Արշավիրը բիզնես չուներ»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան