Կասիլյասը Իսպանիայի հավաքականի առաջին համարն է. Ֆաբրեգաս
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում Մակեդոնիայի հետ կայանալիք խաղից առաջ իր աջակցություննէ հայտնել թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասին, ով Ֆրանսիայի հետ կայացած վերջին ընկերական խաղի ժամանակ մնացել էր պահեստայինների նստարանին:
«Ինձ համար Կասիլյասը Իսպանիայի հավաքականի առաջին համարն է: Մենք գիտենք, որ նա դժվար ժամանակաշրջան է ապրել «Ռեալ»-ում, բայց նա երջանիկ է ազգային թւմում: Նա այն խաղացողներից է, ովքեր հիանալի հասկանում են, թե երբ է պետք ավարտել միջազգային կարիերան, սակայն ներկայումս դրա համար համապատասխան ժամանակը չէ»,- նշել է Ֆաբրեգասը: