5398 դիտում
15:11 08-09-2014
Վայքի հիմնական դպրոցի 4-րդ դասարանցիներն ամեն օր սպասում են, որպեսզի դասասենյակ ազատվի և իրենք կարողանան դաս անցկացնել
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի հետ կապ հաստատեցին Վայքի հիմնական դպրոցի 4-րդ դասարանների աշակերտների ծնողները և իրենց բողոքն արդարացիորեն բարձրացրին: Նշեցին, որ Վայքն ունի 2 դպրոց՝ մեկը՝ հիմնական, մյուսը՝ ավագ: Հիմնական դպրոցը նախատեսված է 200 երեխայի համար, սակայն դպրոցում սովորում է 500 երեխա, ավագ դպրոցը նախատեսված է 1300 երեխայի համար, իսկ այնտեղ սովորում է ընդամենը 190 երեխա:
Նրանց խոսքով՝ հիմնական դպրոցն այս տարի ընդունել է նախատեսվածից շատ երեխաների և մեծ խնդիր է առաջացել դասասենյակների թվի հետ կապված: Դպրոցի երկու 4-րդ դասարանների աշակերտները երկրորդ հերթափոխով են հաճախում դպրոց: Ծնողներից մեկը նշեց, որ դասասենյակների թվի սղության պատճառով երեխաները չունեն հստակ դասաժամ: Պայուսակներն ուսերին սպասում են այնքան ժամանակ, մինչև դասասենյակներն ազատ լինեն և նրանք կարողանան դաս անցկացնել, կամ էլ, ինչպես նա նշեց, մի օր դասի են կանչում ժամը 12:00-ին, մեկ այլ օր՝ ժամը 13:00-ին, և այդպես շարունակ:
Ծնողների խոսքով՝ երեխաները զրկված են տարբեր խմբակներ հաճախելու հնարավորությունից: Նշեցին, որ կա մեկ այլ շենք՝ վարժարանը, որը նույնպես գործում է որպես ավագ դպրոց: Վարժարանում սովորում է 80 երեխա:
Դիմել են Կրթության և գիտության նախարարությանը և վարչապետին, մինչ այս պահը պատասխան չկա: Դիմել են մարզպետարանին: Վայոց Ձորի մարզպետն էլ պատասխանել է, որ ավագ դպրոցը պատկանում է ԿԳ նախարարությանը և համապատասխան թույլտվությունը պետք է նախարարությունից ակնկալեն:
Ծնողների խնդրանքն այն է, որ ավագ վարժարանի սաներին կցեն ավագ դպրոցին և հիմնական դպրոցի դասասենյակ չունեցող փոքրիկները կարողանան հանգիստ պայմաններում սովորել:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
18:36 21-01-2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզ
565 դիտում
18:24 21-01-2025
Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
838 դիտում
18:12 21-01-2025
Քննարկվել է առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքը