598 դիտում
20:40 08-09-2014
Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարների հանդիպումը
Սեպտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց բարձր մակարդակով հաճախակի փոխայցելությունների կապակցությամբ` ընդգծելով, որ դրանք նոր լիցք են հաղորդում տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության զարգացման համար։
Նախարարներ Նալբանդյանն ու Կուրցը բովանդակալից զրույց ունեցան երկկողմ օրակարգի տարբեր հարցերի շուրջ, անդրադարձան ս.թ. հունիսին ՀՀ Նախագահի` Ավստրիա կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, քննարկեցին առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները, տարածաշրջանային, միջազգային հարցեր։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Կուրցը նշեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջան է այցելում իր պաշտոնավարման առաջին տարվա ընթացքում, քանի որ այն շատ հետաքրքիր և հեռանկարային է։ Նախարար Կուրցն ընդգծեց, որ իր գլխավորած ներկայացուցչական պատվիրակության նպատակն է քննարկել և պայմանավորվածություններ ձեռք բերել` Հայաստանի հետ համագործակցության խորացման վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեց, որ հարկավոր է առավել ջանքեր գործադրել` ամրապնդելու համագործակցությունը երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Երևանում Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի հիմնումը, որի պաշտոնական բացումը` Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարների ներկայությամբ, նախատեսվում է իրականացնել այսօր երեկոյան:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունեց նախարար Կուրցի պատվիրակության կազմում ավստրիացի գործարարների ներկայությունը, որոնք հետաքրքրված են հայ գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացմամբ։ Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ` դա կարող է նոր խթան հանդիսանալ` առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման համար։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան - Եվրոպական միություն օրակարգի հարցերին, այդ ձևաչափով համագործակցությանը։
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի արդի փուլը: Երկուստեք ընգծվեց, որ այն պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից առաջարկված սկզբունքների և դրույթների հիման վրա:
Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ։
Նմանատիպ նյութեր
1398 դիտում
19:50 10-12-2015
Կայացել է Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարների հանդիպումը
1557 դիտում
15:40 21-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է ստացել Ավստրիայի Ավստրիայի նախագահից
Այս բաժնից
856 դիտում
18:36 21-01-2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզ
556 դիտում
18:24 21-01-2025
Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
832 դիտում
18:12 21-01-2025
Քննարկվել է առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքը