1401 դիտում
19:50 10-12-2015
Կայացել է Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարների հանդիպումը
Դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին։
Նախարարները գոհունակություն հայտնեցին բարձր մակարդակով հաճախակի փոխայցելությունների կապակցությամբ` ընդգծելով, որ դրանք նոր լիցք են հաղորդում տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության զարգացմանը։
Նախարարներ Նալբանդյանն ու Կուրցը զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ, քննարկեցին համագործակցության խորացման ուղիները, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացումը, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։ Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ օրակարգային հարցերին։
Հանդիպմանն անդրադարձ արվեց հրատապ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների՝ ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին, Մերձավոր Արևելքում զարգացումներին, սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիներին։
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ Բաքվի կողմից հակամարտության գոտում իրավիճակը սրելուն ուղղված սադրանքների վրա։
Նմանատիպ նյութեր
598 դիտում
20:40 08-09-2014
Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարների հանդիպումը
845 դիտում
20:32 15-05-2015
Բրատիսլավայում կայացել է Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարների հանդիպումը
1276 դիտում
21:59 09-10-2015
Կայացել է Հայաստանի և Սենեգալի արտգործնախարարների հանդիպումը
Այս բաժնից
595 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
892 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը
574 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր