211652_close_icon
views-count1295 դիտում article-date 11:38 10-09-2014

Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի մի խումբ անդամների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի մի խումբ անդամների: Հանդիպմանն արծարծվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերությունների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը Ֆրանսիան դիտարկում է որպես բարեկամ երկիր եւ շահագրգռված է նրա հետ հարաբերությունների շարունակական խորացման մեջ: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր