2000 դիտում
13:33 10-09-2014
«Հարսնաքարի» գործով Գարիկ Մարգարյանի մոր գործը կարճել են
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մոր` Նունե Մարգարյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գարիկ Մարգարյանի մայրը` Նունե Մարգարյանը: «Եթե չկարճեինմ դա արդեն կլիներ աշխարհի վերջը: Նախ՝ որդուս անմեղ տեղը 12 տարվա ազատազրկման դատապարտեցին, հետո էլ կյանքի իմաստը կորցրած մորը տանեին, դատեի՞ն: Առանց այն էլ նման անարդարացի դատավճռով դատապարտվել ենք: Դրանից ավել էլ ի՞նչ դժբախտություն ու պատիժ կարող է լինել»,- ավելացրեց Նունե Մարգարյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով վճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը): Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը: Քրեական գործ հարուցելու համար հիմք են հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրված` դատական նիստի ձայնային արձանագրման կրիչում առկա տվյալները: Հիշեցնենք, որ երբ դատարանը 6 ամբաստանյալներին դատապարտեց 12 տարվա ազատազրկման, նրանց հարազատները փորձեցին հարձակվել դատավորի եւ լրագրողների վրա եւ իրարանցում սարքեցին դատարանում:
Նմանատիպ նյութեր
7671 դիտում
17:52 19-05-2014
«Հարսնաքարի» գործով դատապարտված Գարիկ Մարգարյանի մորն այսօր հրավիրել են ոստիկանություն
Այս բաժնից
1036 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1009 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
937 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր