211652_close_icon
views-count1277 դիտում article-date 14:57 10-09-2014

Վարչապետն ընդունել է գործարար Էդուարդո էռնեկյանին. քննարկվել է բարերարի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Ողջունելով հայտնի գործարարին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը մեր երկրում: Միաժամանակ, վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել Էդուարդո Էռնեկյանին՝ հայրենիքում տարբեր ծրագրերի իրականացման գործում: Էդուարդո Էռնեկյանը շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ հետագայում ևս Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը հաջողությամբ կզարգանա: Այնուհետև վարչապետը և արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում տարբեր բնագավառներում Էդուարդո էռնեկյանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկայում նախատեսվող նախագծերը:

Նմանատիպ նյութեր