1543 դիտում
17:41 10-09-2014
Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ Արամ Մանուկյանը բարձրացրեց գազի խնդիրը
ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարությանը հարցեր ուղղելու համար հերթագրվել էր 19 պատգամավոր: Նշենք, որ նախարարներից աշխատանքի բերումով բացակայում էին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Հարցուպատասխանի ընթացքում Արամ Մանուկյանը էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր բարձրացրեց՝ ընդգծելով, որ խնդիրները դեռևս լուծում չեն ստացել: Նա նշեց, որ գազը թանկացավ, ինչի հետևանքով սպառումն էլ քչացավ, ու ողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է սպառողների վրա: Հարցին պատասխանեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նա նշեց, որ բարձրացված հարցը շատ ծավալուն է և հնարավոր չէ այդ կարճ ժամանակում ամբողջությամբ անդրադառնալ դրան՝ ասելով, որ էներգետիկ կորուստների կրճատման ծրագիր է առաջիկայում ներկայացվելու, որն էլ կբերի խնդրի լուծմանը: Արամ Մանուկյանի խոսքով՝ վարչապետը անհարգալից վերաբերմունք դրսևորեց իր անձի նկատմամբ՝ անձամբ չպատասխանելով հարցին: Սակայն Երվանդ Զախարյանը հակադարձեց՝ ասելով, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կառավարության կողմից լիազորված մարմին է և ինքն իրավասու է պատասխանելու այդ հարցին:
Նմանատիպ նյութեր
3091 դիտում
20:59 13-09-2017
Էդվարդ Նալբանդյանի պատասխանը ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ
Այս բաժնից
604 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
895 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը
577 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր