Հոլանդիայի հավաքականի պաշտպանի «հրեշավոր» սխալը. տեսանյութ
Եվրո 2016-ի ընտրական փուլի Չեխիա – Հոլանդիա խաղի ելքը վճռել է հոլանդացիների պաշտպան Դերիլ Յանմատի կոպիտ սխալը: Խաղի վերջին վայրկյաններին հոլանդացի պաշտպանը փորձել է գնդակը գլխով հետ փոխանցել դարպասապահին, սակայն փոխանցման փոխարեն հարված է ստացվել, որից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից, իսկ վրա հասած Վացլավ Պիլարժը գրավել է դարպասը: