211652_close_icon
views-count1236 դիտում article-date 16:17 11-09-2014

Վրաստանը առաջին հումանիտար օգնությունն է ուղարկել Ուկրաինա

Վրաստանն այսօր հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա: Georgia Online-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը Ուկրաինա կհասցնի հիմնականում դեղորայք, բուժսարքավորումներ՝ նախատեսված շաքարային դիաբետով հիվանդների համար: Օգնության ընդհանուր չափը գնահատվել է շուրջ 600,000 ԱՄՆ դոլար: Վրաստանի աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունում նշել են, որ սա Ուկրաինային տրվելիք օգնության առաջին փուլն է: Ավելի ուշ Կիև կմեկնեն վրացի մասնագետներ, ովքեր տեղում կուսումնասիրեն իրավիճակը և Վրաստան բուժման կուղարկեն Ուկրաինայի քաղաքացիների:

Նմանատիպ նյութեր