211652_close_icon
views-count5573 դիտում article-date 15:59 11-09-2014

Արցախի իշխանությունները Ադրբեջանին են վերադարձրել սահմանը հատած անչափահասին

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բարի կամք են դրսևորել և Ադրբեջանին հանձնել օրեր առաջ ԼՂՀ սահմանը հատած Ադրբեջանի 15-ամյա քաղաքացուն: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ ասվում է. «ԼՂՀ իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն Ժնևյան կոնվենցիաների դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին են հանձնել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին: Փոխանցումը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 15.04-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի հատվածում Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում»: Հիշեցնենք, որ Մուզաֆարզադեն ձերբակալվել էր սեպտեմբերի 5-ին՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ և տեղի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի որդին է:

Նմանատիպ նյութեր