211652_close_icon
views-count2352 դիտում article-date 12:24 10-09-2014

Կասպրշչիկը խորհուրդ է տվել Ադրբեջանին քաղաքական որակում չտալ ԼՂՀ սահմանը հատած 15-ամյա ադրբեջանցու դեպքին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը կոչ է արել չքաղաքականացնել գերիների և ձերբակալվածների հարցը՝ անդրադառնալով ԼՂՀ սահմանը հատած Ադրբեջանի 15-ամյա քաղաքացի Ջավիդ Մամեդովի դեպքին: Կասպրշրչիկը նշել է, որ ժամանակ առ ժամանակ լինում են սահմանամերձ գոտիներում բնակվողների կողմից սահմանը ոչ միտումնավոր հատելու դեպքեր և ձերբակալություններ: Նրա խոսքով՝ ինքը սատարում է գերիների հետ անհապաղ կա հաստատելու և նրանց վերադարձնելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին և կարևորում հանդիպումները համապատասխան մարմինների հետ: Մամեդովի դեպքը ԵԱՀԿ ներկայացուցիչը համարել է հումանիտար հարց և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին չքաղաքականացնել այն:

Նմանատիպ նյութեր