1164 դիտում
17:16 11-09-2014
«Ֆերարի»-ի նախագահը հրաժարական է տվել
Սպորտային ավտոմեքենաներ արտադրող «Ֆերարի» ընկերության նախագահ Լուկա դի Մոնտեձեմոլոն պաշտոնապես հայտարարել է, որ լքում է պաշտոնը: Նրա 23 տարվա աշխատանքի ընթացքում «Ֆերարի»-ն երեք տարի անդընդմեջ հաղթել է լիգայում, իսկ հայտնի ավտոարշավորդ Նիկի Լաուդան երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: 67-ամյա իտալացին նշել է, որ շատ դժվարությամբ է կայացրել այս որոշումը.
- Սա մի ամբողջ ժամանակաշրջանի ավարտ է: 23 տարվա աշխատանքից հետո որոշել եմ լքել պաշտոնս: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընկերության բոլոր աշխատակիցներին: Օգնեցիք անմոռանալի հաղթանակներ կերտել: Սա է աշխարհի ուժեղագույն բրենդն է, - ասել է Լուկա դի Մոնտեձեմոլոն:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33499]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
8743 դիտում
12:38 07-09-2017
Ռոնալդուն «Ֆերարի» է գնել 500 հազ. դոլարով
8219 դիտում
15:36 13-08-2020
Շքեղ Ֆերարի goodwin.am-ից՝ գրեթե ԱՆՎՃԱՐ
1651 դիտում
00:38 24-01-2014
Պաշտոնական. «Բարսելոնա»-ի նախագահը հրաժարական է տվել
Այս բաժնից
3589 դիտում
20:37 19-12-2024
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան - «Նոր տարվա կինո»