1170 դիտում
12:22 12-09-2014
Չինացիների մեծ մասը Ճապոնիայի դեմ պատերազմ են ակնկալում մինչև 2020 թվականը
Հասարակական հարցումները ցույց են տալիս, որ Դյաոյույդաո (Սենկակու) կղզիների համար Չինաստանի ու Ճապոնիայի միջև տարածքային վեճի սրվելուց երկու տարի անց մի փոքր նվազել է փոխադարձ լարվածությունը, սակայն դրան զուգահեռ մնացել է երկու երկրների ապագա հարաբերությունների վերաբերյալ վատատեսությունը:
Այս մասին գրում է China Daily թերթը: Երկու երկրների բնակչության մեծ մասը նախկինի նման կարծում է, որ տարածքային հավակնությունները բավական նշանակալից են, սակայն այդպիսի կարծիք ունեցողների թիվը Չինաստանում կրճատվել է մինչև 65 տոկոսի, իսկ Ճապոնիայում՝ մինչև 70.6 տոկոսի:
Հետազոտությունը ցույց է տվել, որ Չինաստանի քաղաքացիների 53.4 տոկոսը Ճապոնիայի դեմ պատերազմ է ակնկալում մինչև 2020 թվականը, մինչդեռ ճապոնացիների շրջանում այդ ցուցանիշը կազմել է 29 տոկոս:
Նմանատիպ նյութեր
1075 դիտում
21:07 18-09-2014
Վարանը «Ռեալ»-ում կմնա մինչև 2020 թվականը
1092 դիտում
11:22 22-09-2014
Ռուսաստանը մինչև 2020 թվականը 100 տոկոսով կթարմացնի իր ռազմավարական միջուկային զինանոցը
Այս բաժնից
964 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
976 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1441 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ