1219 դիտում
16:34 12-09-2014
ԼՂՀ արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Բասկերի Երկիր
Սեպտեմբերի 11-ին սկսվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Բասկերի Երկիր։
Այցի առաջին օրը Կարեն Միրզոյանը հանդիպել է Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի նախագահ Մարտին Գարիտանո Լարանյագայի հետ։
Ողջունելով Կարեն Միրզոյանին՝ Մարտին Գարիտանո Լարանյագան հայտարարել է, որ Գիպուսկոա նահանգը ճանաչում է Արցախը որպես անկախ պետություն և վստահություն հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Բասկերի Երկիրը հասնելու են միջազգային ճանաչմանը։
Իր հերթին Կարեն Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, բարձր է գնահատել Բասկերի Երկրի հետ հաստատվող հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության հեռանկարներին և հնարավորություններին, ինչպես նաև քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նույն օրը Կարեն Միրզոյանն նաև մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել նահանգային կառավարության տարբեր դեպարտամենտների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում կողմերի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։
ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հանդիպել է Գիպուսկոայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և այցելել մի շարք ձեռնարկություններ։ Քննարկվել են տարբեր ոլորտներում, մասնավորապես, էներգետիկայի և գյուղատնտեսության, համագործակցությանն առնչվող հարցեր։
Կայացել է նաև Կարեն Միրզոյանի հանդիպումը Բասկերի Երկրի համալսարանի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Բասկերի Երկրի (ք.Բիլբաո) և Արցախի պետական համալսարանների միջև համագործակցության հաստատման ուղիները։ Ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ։
Հանդիպումների ընթացքում Կարեն Միրզոյանին ուղեկցել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան։
Նմանատիպ նյութեր
8279 դիտում
18:07 28-08-2017
Արցախի արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Աբխազիայի արտաքին գործերի նախարարի հետ
1222 դիտում
17:36 14-09-2014
Ի՞նչ կտա Արցախին Բասկերի` ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ճանաչումը
898 դիտում
14:35 17-09-2014
ԼՂՀ արտգործնախարարը հանդիպում է անցկացրել Բասկերի ազգայնական կուսակցության կենտրոնակայանում
Այս բաժնից
982 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
997 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1480 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ