211652_close_icon
views-count2302 դիտում article-date 20:59 12-09-2014

Մալազիական Boeing-ը կործանել են «ցամաք-օդ» դասի հրթիռով. Նիդերլանդներ

Նիդերլանդների դատախազության կարծիքով՝ Դոնբասում վթարված «Մալազիական ավիաուղիներ»-ին պատկանող Boeing 777 օդանավը խփվել է «ցամաք-օդ» դասի հրթիռով: Այս մասին հայտարարել է Նիդերլանդների գլխավոր դատախազ Ֆրեդ Վեստերբեկեն: Ընդհանուր առմամբ Նիդերլանդների դատախազությունը քննում է 4 վարկած. դժբախտ պատահար, ահաբեկչական հարձակում՝ ինքնաթիռում: Միևնույն ժամանակ,ըստ ոստիկանության, դատաբժշկական փորձագիտության շրջանակում վերլուծության են ենթարկվում 25 մետաղական կտորներ, որոնք հայտնաբերվել են մարդկանց մարմինների և մահացածների բեռնապայուսակներում, որպեսզի ճշտեն՝ այդ կտորները հրթիռի մասե՞ր են, թե՞ օդանավի բեկորներ: Ուսումնասիրվում է նաև 20,000 ուսանկար և 750 տեսագրություն, 350 մլն սոցցանցային էջ:

Նմանատիպ նյութեր