211652_close_icon
views-count1525 դիտում article-date 17:46 23-09-2014

Իրանը «ցամաք-օդ» դասի հրթիռներով հագեցած նոր անօդաչու է ներկայացրել

Իրանն այսօր հանրության ուշադրությանն է ներկայացրել սեփական արտադրության նոր անօդաչու թռչող սարք, որը համալրված է «օդ-ցամաք» դասի հրթիռներով: Այսմասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը: Նոր անօդաչուն իրանական «Մոհաջիր» անօդաչուի մոդեռնիզացված տեսակն է: Իրանի Պաշտպանության փոխնախարար, բրիգադիր-գեներալ Ամիր Խաթամիի խոսքով՝ նոր անօդաչուի հրթիռներն ունակ են հարվածելու ցանկացած տիպի օդային տրանսպորտային միջոցներ՝ ներառյալ կործանիչներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի որոշ տեսակներ և ուղղաթիռներ: Հիշեցնենք, որ Իրանն իր առաջին անօդաչուն ներկայացրել է 2010 թվականին:

Նմանատիպ նյութեր